«Թխի, թխի, ո՜ւխ...». ինչպես է խոցվում թշնամական հերթական ԱԹՍ–ն. տեսանյութ

ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայ մարտիկները խոցում թշնամական ԱԹՍ–ն։
Sputnik

Արցախում հայկական ուժերը թշնամական ևս մեկ ԱԹՍ են խոցել։ Խոցման պահն արձանագրված է տեսանյութում, որը հրապարակել է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 18-ի լուսադեմին Ադրբեջան հասանք». նոր մանրամասներ վարձկանի հարցաքննությունից

Տեսանյութում երևում է` ինչպես է ԱԹՍ–ն շարժվում օդում, իսկ զուգահեռ լսվում է հայ տղաների ձայնը. «Թխի, թխի, ու՜խ...»։ ՀՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի տղաների հարվածը հասնում է նպատակակետին, թշնամին զրկվում է ևս մեկ անօդաչուից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին