Ինչ տեսք ունի Մարտունին հրթիռակոծությունից հետո. նոր տեսանյութ

Կադրերում երևում է, թե ինչպես են ավերվել փողոցները։ Փողոցները, ի դեպ, դատարկ են, ավերված տների մոտ նույնպես շարժ չկա։
Sputnik

Ավերված տներ, քանդված ճանապարհներ, փլված տանիքներ։ Հենց այդպիսի տեսք ունի Արցախի Մարտունի քաղաքը։ Wargonzo Telegram-ալիքը տեսանյութի միջոցով ներկայացրել է, թե ինչ տեսք ունի Մարտունին թռչնի թռիչքի բարձրությունից:

Ադրբեջանը ռմբակոծում է Մարտունին, Ստեփանակերտում օդային տագնապ է

Կադրերում երևում է, թե ինչպես են ավերվել փողոցները, որոնք երկու կողմից խնամքով տնկված ծառերով են երիզված։ Փողոցները դատարկ են, տների մոտ նույնպես շարժ չկա։

Հայտնել էինք, որ երեկ` նոյեմբերի 1-ին, Մարտունին կրկին հրթիռակոծվել է Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին