Թուրքերը Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

Հրապարակված նկարում հուշարձանի վրա երևում է «loup gris» գրությունը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գորշ գայլեր»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-յան էջը հայտնում է, որ թուրք ծայրահեղականները Ֆրանսիայի Լիոն քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:

«Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Հանձնակատարի գրասենյակը նաև վանդալիզմն ապացուցող լուսանկարներ է հրապարակել, որտեղ հստակ երևում է հուշարձանի վրա գրված «loup gris» գրությունը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գորշ գայլեր»:

«Գորշ գայլերը» թուրքական ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություն է, որն իբրև այդպիսին է ճանաչված նաև աշխարհի կողմից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31–ին էլ Փարիզում էին պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։