Ամերիկացի լրագրող Պատրիկ Լանկասթերը, որը լուսաբանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իր ռեպորտաժում պատմել է մի աղջկա մասին, որը կամավոր մեկնել է Արցախ` որպես բուժքույր զինվորականներին օգնելու:
Ամերիկացի լրագրողի ռեպորտաժի հերոսուհին` Մարիան, ծնունդով Հայաստանի Արարատի մարզի Խարբերդ գյուղից է։
«Խարբերդը Հայաստանում է, բայց Ղարաբաղն էլ իմ հայրենիքն է։ Դրա համար էլ ես եկել եմ», - ասում է շիկահեր աղջիկը։
Մարիան խաղաղ օրերին էքսկուրսավար է աշխատում, բայց այսօր ռազմաճակատ է մեկնել որպես բուժքույր։ Նա արդեն 8 օր է, ինչ Արցախում է։
Լանկասթերը հարցնում է նրան, թե ինչ է նա տեսել այս օրերին` ակնհայտորեն ակնկալելով ի պատասխան լսել սարսափելի պատմություններ։ Բայց աղջիկն անկեղծ ժպիտով պատասխանում է. «Ինչ տեսա։ Ես տեսա գեղեցիկ բնություն ու համարձակ տղաներ, իրական առաջնորդներ, ովքեր ամուր կանգնած են իրենց հողի վրա»:
Մարիան պատմել է, որ մտադիր է Ղարաբաղում մնալ մինչև պատերազմի ավարտը ։
Պատրիկ Լանկաստերը ծագումով ամերիկացի է, որ հիմա ապրում է Դոնեցկում, և Ղարաբաղում ստեղծված իրավիճակը համեմատում է Դոնբասի հետ։ Ավելի վաղ նա Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր Արցախի պատերազմից ստացած իր տպավորությունների մասին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին