Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում խաղաղապահ գործողությունների մասին

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պահպանման գործողությունը միշտ եղել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքներից մեկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ մեխանիզմը կարող է ներառել միայն նրանց, ովքեր չեզոք դիրք են զբաղեցնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ինչ կարելի է ընդգծել հենց սկզբից. ցանկացած խաղաղապահ մեխանիզմ չի կարող ներառել նրանց, ովքեր խոսքով և գործով ոչ թե չեզոք են, այլ հանդես են գալիս որպես հակամարտության կողմ»,-ասել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ խաղաղության պահպանման գործողությունը միշտ էլ եղել է հիմնարար սկզբունքների և, հետևաբար, հակամարտությունների կարգավորման կարևոր բաղադրիչ:

Վարձկաններին հակամարտության գոտի տեղափոխելու ապացույցներն անհերքելի են. ՀՀ արտգործնախարար

«Այս փուլում դժվար է առաջարկել խաղաղապահ գործողությունների հետ կապված պահանջների սպառիչ ցանկը»,-նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը քննարկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը և ինչ պայմաններով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին