Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը դանակահարել են երկու հայի. տեսանյութ

Արդեն որերորդ դեպքն է` Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ։
Sputnik

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: Տեղեկությունը հրապարակել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով նաև այդ մասին փաստող տեսանյութ։

«Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ»,–նշված է տեսանյութին կից:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Երեկ էլ ֆրանսահայերը փակել էին երկրի Ա7 միջպետական ճանապարհը`դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Այդ ընթացքում ինչ–որ մեքենայի միջից երեք տղամարդիկ էին դուրս եկել ու մուրճերով հարձակվել հայերի վրա։

Հայերին սպանում է Թրամփի ընկեր Էրդողանը. Շոն Փենն ամոթանք է տվել ամերիկացիներին

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ուղիղ եթերում հայտնել էր, որ հարձակվողները թուրքեր են, և նրանք մուրճով հարվածել են հայ երիտասարդներից մեկի գլխին։ Նրա խոսքով` թուրքերի ձեռքին նաև դանակ է եղել։ Վնասվածք ստացած հայ երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։

Որոշ ժամանակ անց որոշում էր կայացվել բացել ճանապարհները հետագա տհաճություններից խուսափելու համար, քանի որ մոտակայքում խմբերով տղաներ կային հավաքված, և հայտնի չէր` թուրքեր են, թե ոչ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են խաղաղ ավտոերթ անող հայերի վրա

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին