Կորոնավիրուսից մահանալու դեպքերի թիվը չի նվազում. մեկ օրում 21 մարդ է մահացել

Արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%–ով

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 11 կին և 10 տղամարդ։ Կանայք եղել են 65, 66, 72, 68, 64, 70, 95, 78, 66, 72 և 61 տարեկան, իսկ տղամարդիկ` 72, 74, 65, 81, 85, 79, 71, 81, 68 և 65 տարեկան։ Բացի 61-ամյա մի կնոջից, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352 է։

Նշենք, որ հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, 52508-ն արդեն առողջացել են, 1243-ը` մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 28548 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 387633 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4695 թեստավորում, վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: