Թշնամական զինուժը շարունակում է կորուստներ կրել. տեսանյութ

Պատերազմի 28 օրերի ընթացքում թշնամուն պատճառվել է կենդանի ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստներ։
Sputnik

Հայկական զինուժը շարունակում է հաջողությամբ ոչնչացնել թշնամական ուժերը, մեծ կորուստներ պատճառել հակառակորդին։ Արցախի Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել։

Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. տեսանյութ

«Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան». այսպես են վերնագրել տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է արցախյան կողմը դպուկ, հաշվարկված, ճշգրիտ հարվածով խոցում հակառակորդի զրահատեխնիկան։ Վերջին կադրերում երևում են այրվող տեխնիկան, ապա դրանից տարածվող խիտ, սև ծուխը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը