Հոկտեմբերի 25-ին Հայաստանում օդի առավելագույն ջերմաստիճանը +26 կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի կանխատեսումները. Հայաստանի ամբողջ տարածքում մի քանի օր շարունակ տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 25-29-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ կանխատեսումների` այսօր ամենաբարձր ջերմաստիճանը` +24-ից +26, կգրանցվի Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում։

Արցախում ջերմաստիճանը կտատանվի +23-ից +27-ի սահմանում։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանում օդի առավելագույն ջերմաստիճանը +26 կլինի. եղանակի տեսություն

Երևանում ցերեկային ժամերին սպասվում է 23-25, իսկ գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքություն։