Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության ևս մեկ «Բայրաքթար»։
Հայկական միասնական տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է կտոր-կտոր եղած, խոցված ԱԹՍ-ն։
Իսկ Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում երևում են անօդաչուի սերիական համարը, այլ մանրամասներ։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս հայկական կողմը մեկ տասնյակից ավելի թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է խոցել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը