Ադրբեջանի հերթական ռազմական ենթակառուցվածքն է ոչնչացվել

Ադրբեջանը զրկվել է իր ռազմական ենթակառուցվածքներից մեկից` Արցախի ՊԲ–ի ճշգրիտ խոցման շնորհիվ։
Sputnik

Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։

Արցախում իսլամիստ գրոհայինների ներկայության նոր ապացույցներ կան․ France 24-ի տեսանյութերը

Տեսանյութում երևում է` ինչպես ՊԲ զինված ուժերի ճշգրիտ հարվածի հետևանքով հօդս է ցնդում հակառակորդի հերթական ռազմական ենթակառուցվածքը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է Շամիլ Բասաևի ավազակախմբի երկու անդամի. տեսանյութ

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը