Արևելյան քաղցրավենիքի արտադրամասերից մեկի տնօրեն Ալին Մարսլյանն օրերս համացանցում տեղեկություններ տեսավ, թե Ստեփանակերտում իր թխած փախլավաներով հայտնի Լիանան հիմա Երևանում է և աշխատանք է փնտրում։Առանց ժամանակ կորցնելու Ալինը կապ հաստատեց Լիանայի հետ և աշխատանք առաջարկեց։ Կառավարության մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել և պատմել պատերազմ տեսած երկու կանանց միավորման և հանուն խաղաղության աշխատանքի մասին։
Հենց առաջին օրը Լիանայի թխած փախլավան խանութ հասցրեցին, կարճ ժամանակ անց զանգ ստացան՝ ամբողջը սպառվել է, նորը բերեք։
«Վաճառքից իրեն գնալու է ինչքան ինքը կամենա որպես աշխատավարձ, շահույթն էլ հիմնադրամին է փոխանցվելու»,- ասում է Ալին Մարսլյանը։
Արցախցի կինն աշխատում է մեծ նվիրումով, խստապահանջ է, ամեն մանրուք անում է այնպես, ինչպես ինքն է սովոր, վստահ է` լավ է ստացվելու։ Աշխատակիցները պատմում են`առաջին օրն առաջարկեցին հարիչով խմորը պատրաստսել, որ հեշտ լինի, սակայն կինը հրաժարվեց.
«Հարիչով կոշտ է լինում, ձեռքերով ավելի նուրբ է ստացվում»,- պարզաբանեց արցախցի Լիանան ու շարունակեց իր ջերմությունը ձեռքերով փոխանցել հունցվող խմորին։
«Պակասել չկա, տղերք». տիկին Լեսմոնյան օդային տագնապի ձայնի տակ ժենգյալով հաց է թխում
Արցախցի կինը Հայաստան է եկել պատերազմի միայն տասներորդ օրը աղջիկների և թոռնիկների հետ. ընտանիքի տղամարդիկ առաջնագծում են։ Նշում է՝ Հայաստանում մեծ ջերմությամբ են ընդունել, բայց ուշքն ու միտքն Արցախում են։ Արդեն պայմանավորվել են՝ այստեղ է թողնելու է իր փախլավայի բաղադրատոմսն ու իր հետ Արցախ է տանելու արևելյան մյուս թխվածքներինը։ Անհամբեր սպասում է՝ խաղաղություն լինի, տուն վերադառնա։ Ալինին խոստանում է՝ ամիսը մեկ անգամ գալու է, բայց իր տունն Արցախում է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները