Կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է մահացել. նրանցից մեկն ուղեկցող հիվանդություն չի ունեցել

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է արձանագրվել։

Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել

Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 5 տղամարդ և 2 կին։ Տղամարդիկ եղել են 57, 62, 56, 68 և 47 տարեկան, իսկ կանայք` 70 և 82։ Բացի 47–ամյա տղամարդուց, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն առողջացած, 1039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում:

Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են