Արցախցի երեխաները խաղաղ երկինք և այն պահպանող տանկ են նկարում. տեսանյութ

Արցախցի փոքրիկներն այցելել են ԱԻՆ Մշակույթի կենտրոն, նրանք հագեցած օր են ունեցել։ Արցախցի երեխաների այցերն ԱԻՆ Մշակույթի կենտրոն պարբերական բնույթ են կրելու:
Sputnik

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկներին: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Տրամադրությունը մարտական է, բոլորս էլ ձիգ ենք»․ ինչպես են անցնում պահեստազորի մարզումները

«Պարի, նկարչության ու կավագործության սենյակներում երեխաները հագեցած օր անցկացնելու և դրական լիցքեր ստանալու հնարավորություն են ունեցել»,-նշված է հաղորդագրության մեջ: Նախարարության հոգեբաններն օրեր շարունակ աշխատում են արցախցի երեխաների հետ:

«Արտթերապիան լավագույն միջոցներից մեկն են համարում՝ փոքրիկների հուզական ֆոնը կարգավորելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Արցախցի երեխաների այցերն ԱԻՆ Մշակույթի կենտրոն պարբերական բնույթ են կրելու:

Նշենք, որ պատերազմական գործողությունների վերսկսումից հետո արցախցի շատ երեխաներ տեղափոխվել են Հայաստան։