Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. տներից մեկում 2–ամյա երեխայի դի է հայտնաբերվել

Դեպքի վայր ժամանած քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի տներից մեկում հայտնաբերվել է 2–ամյա փոքրիկի դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Երևանյան հանրակացարաններից մեկում կնոջ դիակ են հայտնաբերել

«Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Գեղարքունիքի բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են երեխայի դի»,–գրում է կայքը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ մահացածը 2-ամյա Ս. Մ-ն է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ կայքի` երեխայի մահվան պատճառի մասին ոստիկանությունն ու քննչական բաժինն ունեն նախնական տեղեկություն, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հրապարակում և սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը։

Ամեն ինչ սկսվել է կանանց վեճից. ոստիկանության բաժնի պետն ու օպերլիազորները ձերբակալվել են