ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 9-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ նրանից 6-ի մահվան պատճառը եղել է հենց կորոնավիրուսը։
«Պացիենտները եղել են 73 (կին), 82 (տղամարդ), 67 (տղամարդ), 89 (կին), 85 (կին) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 306 է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56821 դեպք։