«Մենք տեղ չունենք նահանջի». ռուս երգչուհի Չիչերինան երգում է Արցախի պաշտպանների համար

Երգչուհին, ինչպես և խոստացել էր, երգել է առաջնագծում կանգնած հայրենիքի պաշտպանների համար: Երիտասարդ զինվորների համար Չիչերինան կատարում է «Մենք առաջնագծում ենք» երգը:
Sputnik

Ռուսաստանցի հայտնի ռոք–երգչուհի և ռազմական թղթակից Յուլյա Չիչերինան, որն արդեն 9 օր է, ինչ գտնվում է Արցախում, երգել է առաջնագծում կանգնած հայ զինվորների համար։

Յուլյա Չիչերինան առաջնագծում երգել է Արցախի զինվորների համար. տեսանյութ

Տեսանյութը հրապարակվել է Youtube-ի` Արցախի պաշտպանության բանակի ալիքում: 

Չիչերինան կատարում է «Մենք առաջնագծում ենք» երգը, որի կրկներգում ասվում է.

«Մենք մեր հողի վրա ենք, առաջնագծում: Ոչ մի քայլ հետ, մենք տեղ չունենք նահանջի: Սա մեր երկիրն է ու մենք կանգնելու ենք»:

Տեսանյութում ներկայացված են նաև Չիչերինայի «համերգն» ուշադիր ու մտախոհ ունկնդրող երիտասարդ զինվորները:

Հիշեցնենք՝ հոտեմբերի 2-ին ռազմական թղթակից, WarGonzо նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը պատմել էր, որ ինքն ու Չիչերինան ապաստարանում են, Աղդամի շրջանում։

Սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ. Արցախի ՄԻՊ–ը երկրորդ միջանկյալ զեկույցն է պատրաստել

Պեգովը հայտարարել էր նաև Չիչերինայի՝ առաջնագծում նախատեսվող ելույթի մասին:

Յուլյա Չիչերինան ամուսնու հետ Ստեփանակերտի ճանապարհին գնդակոծության տակ էին հայտնվել: Բարեբախտաբար, նրանք չէին տուժել ու շարունակում են աշխատել Արցախում ու իրենց լսարաններին ներկայացնել իրականությունը Արցախի ազատագրական պայքարի մասին:

Ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան Արցախ է մեկնել՝ Պեգովին առաջնագծում սատարելու

Տունը վնասվել է, անասնագոմը` ամբողջությամբ այրվել. նոր տեսանյութ Ստեփանակերտից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո