Թուրքիան պարտվում է նեոօսմանիզմի համար առաջին մարտում. Հարությունյանը` պատերազմի մասին

Հայաստանի նախկին պաշտպանության նախարարը կարծում է, որ կատաղի մարտերի ընթացքում հայկական կողմին հաջողվել է ուժասպառ անել հակառակորդին և չեզոքացնել նրա հարձակողական ներուժը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախում պատերազմի բնույթը հասկանալու և մարտերի տևողությունը կանխատեսելու համար անհրաժեշտ է պարզել այն նպատակներն ու խնդիրները, որոնք իրենց առջև դնում են Թուրքիան և Ադրբեջանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։շ

Մարտական գործողություններն ընթանում են սեպտեմբերի 27-ից, ադրբեջանական բանակը հսկայական կորուստներ է կրել` ավելի քան 4300 զոհ։ Բայց միևնույն ժամանակ մարտի դաշտում հակառակորդի բանակը որևէ արդյունքի չի հասել։

Ինչո՞ւ է ընդհատվել Ղարաբաղի թեմայով հանդիպումը. Բայրամովը լքել է ԱԳՆ–ի շենքը

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Հարությունյանը նկարագրել է ռազմաքաղաքական և օպերատիվ իրավիճակը մարտական գործողությունների գոտում։ Նրա համոզմամբ` այժմ թուրք–ադրբեջանական տանդեմը ձգտում է հարված հասցնել Արցախի շփման գծի հարավային ուղղությամբ` Արաքս գետի երկայնքով, որպեսզի դուրս գա Մեղրիի սահման` հետագայում Նախիջևանի հետ միանալու համար, նաև որպեսզի կտրի Իրանի սահմանի մի մասը և վերցնի այն վերահսկողության տակ` ԻԻՀ–ի արդբեջանաբնակ շրջանների հետագա ապակայունացման հեռանկարով։ Այդ է պատճառը, որ արդեն մի քանի օր է առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ։

«Պետք է հասկանալ, որ Մեղրի դուրս գալը երկարաժամկետ նպատակ է, այլ ոչ այժմեական։ Դրա իրականացումը մեծ մասամբ պայմանավորված է նրանով, թե ինչպես կընթանան մարտական գործողություններն Արցախում։ Դեռ նրանց չի հաջողվում, քանի որ տվյալ հատվածում ադրբեջանական բանակի որևէ առաջխաղացում չկա», – ասում է Հարությունյանը։

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը նշում է, որ ներկայիս արցախյան պատերազմը Թուրքիայի առաջին պատերազմն է այս տարածաշրջանում նեոօսմանիզմի իր գաղափարների համար։ Եվ դատելով նյութատեխնիկական աջակցման ծավալից, որ Թուրքիան ցուցաբերում է Ադրբեջանին, ինչպես նաև այն համառությանը, որով նրանք փորձում են առաջ գնալ հարավային ուղղությամբ` Անկարան բավական վճռական է տրամադրված։

Կինը 6 ամսական երեխային թողել է ու եկել պատերազմ. Հովհաննիսյան

Թուրքիայի համար Արցախում տեղի ունեցողը առաջին կարևոր մարտն է։ Ընդ որում, Կովկասի համար պայքարում Էրդողանի դաշնակիցն է Մերձավոր Արևելքի ողջ ահաբեկչական կծիկը։ Հարությունյանն այս համատեքստում օբյեկտիվ և տեղին անվանեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը։ Օրեր առաջ նա ասել էր, որ ԱՀԾ–ի տեղեկություններով` արցախյան հակամարտության գոտի ակտիվորեն վարձկաններ են տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական խմբավորումներից, ընդ որում խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է։ Ահաբեկիչների մասին խոսել է նաև Ֆրանսիայի նախագահը։ Բարձրաստիճան անձանց հայտարարությունները լավագույնս բացահայտում են պատերազմի բնույթը, սա Էրդողանի կողմից կառավարվող միջազգային ահաբեկչություն է։

Ադրբեջանա-թուրքական կողմը տապալել է իր առջև դրված մարտական օպերացիան. Արծրուն Հովհաննիսյան

Նախկին նախարարը հիշեցրեց, որ ժամանակին Ռուսաստանը որոշել էր կանգնեցնել Սիրիայից ահաբեկչության տարածումը` Սիրիայի կառավարության խնդրանքով ռազմական գործողություն սկսելով։ Նա կարծում է, որ Մոսկվան այդ ժամանակ փրկեց տարածաշրջանն աղետից։ Այսօր ջախջախված հրոսակախմբերի մնացուկները Թուրքիայի նախագահի հովանու ներքո փորձում են գրավել հետխորհրդային տարածքը` տեղափոխվելով Ադրբեջան։

Վերադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին և գնահատելով ադրբեջանական բանակի գործողությունները` Հարությունյանն ընդգծեց, որ այն չկարողացավ հանկարծակի հարվածի էֆեկտ ստանալ, ինչի հետևանքով կորցրեց հարվածային իր ներուժը։ Հայկական ուժերն այդ ընթացքում բավականին ուժասպառ արեցին հակառակորդին, և հիմա վերջինս ստիպված է նոր խմբավորումներ ձևավորել։

Սակայն ակնհայտ է, որ նոր խմբերը պակաս մարտունակ կլինեն, քանի որ ի տարբերություն առաջին էշելոնի, սրանք մարտական պատրաստության դասընթացներ չեն անցել։ Մեր զրուցակցի կարծիքով` սա արդեն այն մակարդակը չէ, որ կար մարտական գործողությունների սկզբին։

Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը. La Republica-ի այս հարցին պատասխանել է Փաշինյանը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն