Ամերիկացի փորձագետները Հորադիզի մոտակայքում գրոհայինների դիրք են հայտնաբերել

Ադրբեջանական բանակի կադրերը սիրիացի գրոհայինների «սելֆիի» հետ համեմատելիս հաջողվել է նույնականացնել թե՛ դիրքերը, թե՛ դրանց գտնվելու վայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ից փորձագետները Հորադիզի շրջանում՝ Արաքս գետի ափից ոչ հեռու, հայտնաբերել են գրոհայինների դիրքերից մեկը։ Twitter-ի իր էջում այդ մասին գրառում է տեղադրել Պրինսթոնի համալսարանի և Forum for Regional Thinking իսրայելա-պաղեստինյան կենտրոնի հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը։

​​Նա ներկայացնում է օդից արված լուսանկարներ, որոնք համադրում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կադրերի հետ։ Դիրքերի ուրվագիծը վերևից թույլ է տալիս Ադրբեջանի ՊՆ-ի ռազմական նկարահման կադրերի հետ համեմատելիս նույնականացնել այն։ Այդ ապաստարանի պատերն իրենց հերթին համընկնում են այն նկարների հետ, որոնք երևում էին այնտեղ գտնվող գրոհայինների «սելֆիներում»։​

​Պարզվել է, որ դիրքը գտնվում է Հորադիզից ոչ հեռու, Ղարաբաղյան հակամարտության շփման գծի մոտակայքում։

​Նշենք, որ ի պատասխան Էլիզաբեթ Ցուրկովի գրառման` հետևորդները մեկնաբանություններում զինվորների լուսանկար են հրապարակել, անվանելով նրանց լիբանանցիներ, որոնք կռվում են Հայաստանում։ Այդ պնդումն ապացուցելու ոչ մի փորձ չի արվել, բայց լուսանկարը, ինչպես և նմանօրինակ բազմաթիվ այլ «վկայություններ», շարունակում են շրջանառվել  համացանցում։

Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն