Հարկային եկամուտներն աճել են, մաքսայինը` նվազել. ՊԵԿ–ն ստուգում է իրավիճակից օգտվողներին

Կոմիտեից հայտնում են, որ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար` նախատեսված 999.1 մլրդ դրամի փոխարեն:
Sputnik

ԵՐԵՎԱն, 7 հոկտեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2020թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: 

Կոմիտեից հայտնում են, որ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար` նախատեսված 999.1 մլրդ դրամի փոխարեն:

ՊԵԿ–ը Հայաստան մուտք գործող ավտոմեքենաներին առաջարկում է օգտվել Բավրայի մաքսակետից

Միայն հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2019թ. նույն ժամանակահատվածին հավաքագրվել էր 901.6 մլրդ դրամ:

Մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ.–ի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն:

«Չնայած համավարակի ազդեցությանը և տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով»,– ասված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Մաքսային ծառայությունն անցել է շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի. ՊԵԿ

ՊԵԿ–ը նաև հայտնում է, որ ստուգումներ են իրականացվում այն տնտեսվարողների մոտ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: