Հայաստանում մեկ օրում 7 մարդ է մահացել կորոնավիրուսից

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդությունից վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսի դեմ ի՞նչ պատվաստանյութ կհասնի Հայաստանին. նախարարությունը քայլեր է անում

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 57 (տղամարդ), 72 (կին), 54 (տղամարդ), 83 (տղամարդ), 73 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52677 դեպք, որոնցից 44710-ն` առողջացած, 984-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 308019 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1054 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 38 առողջացած:

181 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 52 677