Ինչպես է թշնամին հրթիռակոծում Ստեփանակերտը. տեսանյութ

Հրետակոծությունից անմիջապես հետո տեղի բնակչուհին ավլում է իր խանութի առջև թափված ապակիները. կյանքը շարունակվում է։
Sputnik

Այսօր արդեն մի քանի անգամ թշամին հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Դրանց հետևանքով ավերվել են բնակելի տներ, խանութներ, վնաս է հասցվել ճանապարհներին, բնակիչներին անշարժ և շարժական գույքին։

Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Մատաղիսից. տեսանյութ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում նկարահանված է կեսօրին քաղաքը հրթիռակոծելու պահը։

Կադրերում հասցված առնվազն երկու հարված է երևում։ Դրանցից մեկի հետևանքով մի քանի տուն է հողին հավասարվել։ Լրագրողի հետ զրույցում տներից մեկի բնակչուհին արցունքն աչքերին ասում է, որ նախկինում որևէ հարված իր տանն այսքան մոտ չէր եղել։ Թեպետ րոպեներ առաջ է հրետակոծությունն ավարտվել, կինն արդեն ավլում է իր խանութի առջև թափված ապակիները։

«Բա ի՞նչ անենք, թողնենք, քինա՞նք»,–ասում է կինն ու շարունակում առանց ժամանակ կորցնելու կարգի բերել հարվածի ալիքից ավերված խանութը։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ հակառակորդը կրկին սկսեց հարվածներ հասցնել մայրաքաղաքին, արդեն կան տեղեկություններ խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների և զոհերի մասին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հրթիռակոծում են Շուշին. կան զոհեր և վիրավորներ

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ