Մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը

Արտակ Մովսիսյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչն էր, պատմական գիտությունների դոկտոր։ Նա 8 պատմական ֆիլմերի հեղինակ է, այդ թվում` «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմի, որը թողարկվել է 3 լեզուներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Այս գիշեր 50 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը։ Գույժը Facebook–ի իր էջում հայտնել է ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արտակ Մովսիսյանը։

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել

«Մեր ընկեր, հայ մեծ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը գիշերը մահացել է»,–գրել է նա

Տեղեկացվում է, որ նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է։

Արտակ Մովսիսյանը ծնվել է 1970թ.–ին, Կոտայքի մարզում։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, ԵՊՀ Ոսկե և ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալկիր է։

Արտակ Մովսիսյանը 8 պատմական ֆիլմերի հեղինակ է, այդ թվում` «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմի, որը թողարկվել է 3 լեզուներով։