Վիրավոր ֆրանսիացի լրագրողը չի ցանկանում մնալ հիվանդանոցում. Արցախի նախագահն այցելել է նրան

Վիրավոր լրագրողներին այցելության ընթացքում Արայիկ Հարությունյանն ասել է, որ ֆրանսիացի ժողովուրդն ու հայ ժողովուրդն աղոթում են նրանց համար:
Sputnik

Հոկտեմբերի 1-ին ուշ երեկոյա, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ, այցելել է Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված ֆրանսիացի լրագրողներ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլին և Ալան Կավալին:  Այս մասին հայտնում է նախագահի Facebook-ի էջը:

Հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք ենք խոցել. ի՞նչ իրադրություն է սահմանագծում

«Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այևս վտանգ չի սպառնում»,- գրել է Հարությունյանը:

Նախագահը նաև տեսանյութ է հրապարակել, որում բժիշկը առավել ծանր վիրավորում ստացած Ալան Կավալիի վիճակը գնահատում է կայուն ծանր:
Առավել թեթև վնասվածք ստացած Յաղոբզադեն Ռաֆայել Շառլը նախագահի հետ հանդիպմանն ասում է, որ չի ցանկանում այլևս մնալ հիվանդանոցում: «Ես ուզում եմ վերցնել իր տեսախցիկն ու գնալ նկարելու»,- աում է նա:

«Ֆրանսիացի ժողովուրդն ու հայ ժողովուրդն աղոթում են ձեզ համար»,- վիրավոր լրագրողների հետ հանդիպման ավարտին ասել է Արայիկ Հարությունյանը:

Ճակատային գծի բոլոր ուղղություններում մարտական գործողությունները վերսկսվել են. ՊԲ

Նշենք, որ երեկ Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի թիրախում էին հայտնվել լրագրողական խմբերը։ «Լա Մոնդի» 2 թղթակիցները, «24News»–ի լրագրողն ու «Արմենիա» TV–ի օպերատորը վիրավորվել էին։