Մարտի են գնում ծերունիները. Գյումրիում թոռները պապին ճանապարհում են ռազմաճակատ

Ջոկատի մարտիկները հիմնականում 90- ականներին կռված տղաներն են՝ արդեն սպիտակած մազերով: Ապրիլյանին էլ գնացին ու իրենց ներկայությամբ ուժ տվեցին տղաներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու Սարգսյան փողոցի սկզբնամասից մինչև վերջ ձգվող ավտոշարասյունը ավարտվում էր ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի մոտ, որի բակում հավաքվածներն իրենց ղեկավարից վերջին հրահանգներն էին ստանում. շիրակցի երկապահներն են, գնում են Արցախ:

Մարտի են գնում ծերունիները. Գյումրիում թոռները պապին ճանապարհում են ռազմաճակատ

Շիրակի ԵԿՄ կառույցի առաջնորդ Յուրա Ալեքսանյանը վերջին հրահանգներն է տալիս իր զինակիցներին. «Պահեք  կարգ ու կանոն, ավելորդ իրեր հետներդ չվերցնեք, ճանապարհին հեռախոս չօգատործեք, ամեն հարցում լսեք ձեր հրամանատարներին»:

Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում

Քիչ այն կողմ 16-17 տարեկան տղաներ էին: Մոտեցանք ու հարցրեցինք` ո՞ւմ են եկել ճանապարհելու: Պարզվեց՝  պապիկին՝ 68-ամյա Վոլոդյա Խաչատրյանին:

«Գնում ենք, որ հաղթանակ բերենք, միայն ու միայն հաղթանակ»,-ասում է Վոլոդյա Խաչատրյանը: Թոռնիկները հաջորդ տարի են բանակ գնալու, ասում են՝ պապիկի պես խիզախ են լինելու: Վստահ են՝ պապը հաղթանակած է վերադառնալու:

Ջոկատի մարտիկները հիմնականում 90- ականներին կռված տղաներն են՝ արդեն սպիտակած մազերով: Ապրիլյանին էլ գնացին ու իրենց ներկայությամբ ուժ տվեցին տղաներին: Իրենց տարիքից չեն ընկճվում ասում են՝ ավելի վատ թուրքի համար.  «Պատկերացրե՛ք, «ծերուկներով» գնացինք իրենց համար ավելի վատ է լինելու, մեծ մասս արդեն մեր հողի համար կռված ենք, գնանք, որ 18 տարեկանների թիկունքը պաշտպանենք»:

Մարտի են գնում ծերունիները. Գյումրիում թոռները պապին ճանապարհում են ռազմաճակատ

Սա Արցախ գնացող երկրապահների առաջին խումբն է, շատերը դեռ սպասում են։ Ու մինչ իրենց մեկնելու հերթը չհասնի, կառույցի բակից տուն չեն գնալու: