Բոլոր կարևոր իրավիճակներում եզդի եղբայրները մեր կողքին են եղել. Արցախի նախագահ

Նախագահը շեշտել է, որ չի զարմացել, երբ իմացել է, որ եզդիական համայնքի ներկայացուցիչներն Արցախում են և ցանկանում են հանդիպել իր հետ։
Sputnik

Հայաստանի եզդիական համայնքի ղեկավարներից մի քանիսն Արցախում են։ Տեղեկությունը հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի իր պաշտոնական էջում։

Րոպեներ առաջ` 2, հիմա արդեն` 3, ՊԲ զինուժը ևս մեկ ինքնաթիռ է խոցել. Հովհաննիսյան

«Հայաստանի եզդիական համայնքը միշտ գործուն աջակցություն է ցուցաբերել Արցախի ժողովրդին՝ իր արդարացի պայքարը մղելու ճանապարհին: Այս անգամ ևս այն չուշացավ»,– նշված է նախագահի գրառման մեջ:

Հանդիպման ժամանակ նախագահ Հարությունյանն Արցախի ժողովրդի շնորհակալությունն է փոխանցել եզդիական համայնքին։ Նա ընդգծել է` շարժման տարիներից սկսած մինչև այսօր բոլոր կարևոր պետականաշինական, այդ թվում` պատերազմական իրավիճակներում եզդի եղբայրները եղել են մեր կողքին։

Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը. Արարատ Միրզոյան

«Մենք չենք տարբերում, սա մեր հայրենիքն է, դրա համար էլ ինձ համար անակնկալ չէ և չեմ զարմացրել, որ դուք այստեղ եք և պետք է հանդիպենք։ Ինձ համար պատիվ է»,– ասել է նախագահ Հարությունյանը։

«Օդուժաթափ». հայկական ԶՈւ–ն ևս մեկ ինքնաթիռ է խոցել

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նախագահի հետ զրույցում նշել է, որ մեր երկու ժողովուրդները պատմության ընթացքում նման ճակատագրեր են ունեցել։ Նա հիշեցրել է 1828 թվականի ռուս–թուրքական և 1918 թվականի հայ–թուրքական պատերազմները, որոնց ժամանակ եզդիները հայ ժողովրդի կողքին են պայքարել։

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպել ենք, բայց մյուս անգամ խաղաղ պայմաններում հանդիպենք»,– նշել է Ազիզ Թամոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 11 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան