«Բիզնեսը շատ արագ պետք է հարմարվի պատերազմական պայմաններին». Մանասյան

«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հեղինակ, բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է պատերազմական գործողությունների պայմաններում հայաստանյան բիզնեսի գործունեության առանձնահատկություններին։
Sputnik

Հայկ Մանասյանի կարծիքով` այս պատերազմում մենք հաղթելու ենք միմիայն ստրատեգիական ճիշտ քայլերի շնորհիվ, ընդ որում`որոշիչը լինելու է ռազմավարությունը, ոչ թե փողի քանակը, զենքի քանակը կամ մարդաքանակը, հետևաբար եկել է ասիմետրիկ, անսպասելի, անհամաչափ և անկանխելի գործողությունների ժամանակը։ 

Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար

«Բիզնեսը պետք է պատրաստ լինի ֆորսմաժորային իրավիճակներին, շատ արագ հարմարվի պատերազմական պայմաններին։ Այսօր մեր բիզնեսին անհրաժեշտ է աշխատանքի մի այնպիսի սխեմա, որը կիրառելիս հնարավոր կլինի փակել ճեղքվածքները, վազանցնել կորուստները ու գեներացնել նոր շահույթներ, այլապես հետռեցեսիոն տնտեսության պայմաններում շատ բիզնեսներ պարզապես կփակվեն»,– նշում է բիզնես փորձագետը։ 

Հայկ Մանասյանը համոզված է, որ բանակին զուգահեռ, մեր հաղթանակների հիմքը արդար երկիրն ու հզոր տնտեսությունն է, որը պետք է խարսխվի հիմնականում տեղական արտադրության վրա, լինի դիվերսիֆիկացված ու բազմաճյուղ։ Ըստ նրա` գրագետ աշխատող բիզնեսն է հզորացնելու մեր տնտեսությունն ու բանակը` հաղթանակներ ապահովելով ոչ միայն տնտեսական, այլև ռազմի դաշտում։