Փաշինյանը զանգել է Պուտինին

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը շեշտել են, որ պետք է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում իրավիճակի սրման հետ կապված զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք. Սարգսյան

 

Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:

Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները:

Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը