ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Խարկովի մարզում Ան– 26-ի կործանման հետևանքով մահացել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունից քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Օլաբինի որդին։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Ինքնաթիռի կործանման զոհ է դարձել Նիկոլաևի մարզային խորհրդի պատգամավոր Վադիմ Օլաբինի որդի ՝ Վլադիմիր Օլաբինը, որը Խարկովի օդային ուժերի ազգային համալսարանի կուրսանտ էր և գտնվում էր օդանավում», – նշված է կուսակցության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ ընկել է Չուգուև քաղաքի մերձակայքում։ Օդանավում 27 մարդ է եղել` 20 կուրսանտ և անձնակազմի 7 անդամ։ Նրանցից 25-ը տեղում մահացել են, կուրսանտներից 2-ը կարողացել են դուրս թռչել ինքնաթիռից, բայց մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Կուրսանտներից մեկն էլ փրկվել է, քանի որ ողբերգության օրը նրան թույլ չեն տվել թռչել։
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ
Քրեական գործ է հարուցվել թռիչքների և դրանց նախապատրաստման կանոնները խախտելու մասին։ Աղետի մի քանի վարկած է դիտարկվում` անձնակազմի սխալ, տեխնիկական անսարքություն, ինքնաթիռի տեխսպասարկման հետ կապված խնդիրներ և թռիչքների կառավարման պատասխանատուների կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարում։
Ուկրաինայում սգո օր է հայտարարվել։
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ