Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ–ի միջնորդությունը դատարանը քննել էր 7 ժամ անընդմեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ–ի միջնորդությունը։ Լուրը լրագրողների հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը դատարան չի եկել, միանգամից Ազգային անվտանգության ծառայություն է գնացել։

«Որոշումը միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան։ Որոշումն ակնհայտորեն անօրինական էր»,- հայտարարեց փաստաբանը։

Ընդհարում Ծառուկյանի կողմնակիցների և ոստիկանների միջև. կան բերման ենթարկվածներ

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում ընթանում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Այն տևեց 7 ժամ։

«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան