«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ

Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ կարճ ժամանակում բոլորն իրենց արածի համար պատասխան են տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Րոպեներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Ազգային անվտանգության ծառայության շենք։

«Սա քաղաքական պատվեր էր, իրենց որոշման համար պատասխան են տալու, սաղ սուտ խոսալով, ժողովրդին խաբելով... Դուխներդ տեղը պահեք, կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, և այս պատվեր կատարողները, ձեր ներկայությամբ և Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- հայտարարեց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ շենքի մոտ ծափահարություններով և «Ծառուկյան» բացականչություններով դիմավորեցին նրա աջակիցները։ Դրան հաջորդեցին «Նիկոլ, հեռացիր» խոսքերը։

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Նա հավելեց, որ արդեն գիտեր այս անօրինական որոշման մասին, ուստի դատարան էլ չի գնացել, միանգամից ԱԱԾ է եկել։

«Ձեր սաղի ցավն էլ տանեմ»,- եզրափակեց Ծառուկյանն ու պատգամավորներ Արման Աբովյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի և մյուսների ուղեկցությամբ քայլեց դեպի ԱԱԾ շենք։

Հավելենք, որ այս պահին ԱԱԾ շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։

Հիշեցնենք` րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց որոշումը, որով բավարարվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ–ի միջնորդությունը։

«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ

Վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում ընթանում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Այն տևեց 7 ժամ։

«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան