Դատարանը պարզապես ուզում է մեկուսացնել Ծառուկյանին. փաստաբան

Իրականացրել են մոտ 10 հազարից ավելի հարցաքննություններ, մասսայական խուզարկումներ, առերեսումներ և այլ քննչական գործողություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Նախաքննական մարմնի կողմից միջնորդության քննարկման ժամանակ որևէ հիմնավորում չկներկայացվեց, թե Գագիկ Ծառուկյանն ինչպես կարող է խոչընդոտել գործի նախաքննությանն ազատության մեջ մնալով։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

Տրամադրությունս շատ բարձր է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

«Անցել է արդեն չորս ամիս ժամանակ, այս ամիսների ընթացքում նախաքննական մարմինները գործի ակտիվ քննություն են իրականացրել, իրականացրել են մոտ 10 հազարից ավելի հարցաքննություններ, մասսայական խուզարկումներ, առերեսումներ և այլ քննչական գործողություններ»,- ասաց Դիլաբանդյանը։

Նա նշեց, որ եթե խոչընդոտելու հանգամանք կար, ապա դա կարող էր ավելի վաղ փուլում իրականացվել, իսկ հիմա, երբ վկաները հարցաքննված են և այլն, հարց է` ով և ինչին պետք է խոչընդոտի։

Նրա խոսքով՝ այս հանգամանքը վկայում է այն մասին, որ խոչընդոտելը ձևական հիմնավորում է, հարցը Ծառուկյանին մեկուսացնելն է։

Դիլբանդյանի պնդմամբ՝ դատական պրակտիկայում Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով մեղադրվող անձի նկատմամբ կալանք չի կիրառվում, այլ ստորագրություն չհեռանալու մասին, քանի որ արարքը դասվում է հանրային վտանգավորության տեսակետից միջին ծանրության հանցագործությունների շարքում։

«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում ընթանում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

«Դատավորը գտնում է, որ կաշկանդվածություն չկա, սակայն այդպես չէ». Ծառուկյանի փաստաբան

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան