Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

Վրաերթից հետո վարորդը չի փախել դեպքի վայրից։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ու երեխայի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Դմիտրի գյուղում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա մի աղջկա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 17:00-ի սահմանում։

Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը:

Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից