Արամեն, Մկոն, Արամ MP3–ն ու մյուսները երգում են «Հերոս տղերքը». նոր տեսահոլովակ

Հայ երգիչների մասնակցությամբ նոր տեսահոլովակն արդեն համացանցում է։ Երգի ընթացքում հնչում է նաև Ջիվան Գասպարյանի անզուգական դուդուկը։
Sputnik

Հայկական շոու բիզնեսի ճանաչված աստղերի մասնակցությամբ տեսահոլովակը, որը նվիրվում է 2020 թվականի հուլիսյան գործողությունների քաջարի մարտիկներին, հրապարակվել է համացանցում։

«Հերոս տղերք» երգը կատարում են Արամեն, Միհրան Ծառուկյանը, Արաբո Իսպիրյանը, Արամ MP3–ն, Արսեն Սաֆարյանը, Մկրտիչ Արզումանյանը։

Նախագծի հեղինակը Գևորգ Ալթունյանն է։ Խոսքերը և երաժշտությունը գրել է Րաֆֆի Ալթունյանը։