Ողբերգական վթար Գեղարքունիքում. մեքենան հայտնվել է Սևանա լճում, վարորդը՝ տեղում մահացել

32-ամյա կնոջ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. մեքենան հայտնվել է լճում, իսկ 32-ամյա վարորդը` մահացել։

Վթար և վրաերթ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում

«Այսօր, ժամը 07։46-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում։ Պարզվել է, որ Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Mercedes A160» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նունե Ա., ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Ավտովթար Կապան-Արծվանիկ ճանապարհին. 27-ամյա վարորդը տեղում մահացել է

Մինչ ջրափրկարարների դեպքի վայր հասնելը՝ Նունե Ա․-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել:

Ջրափրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրից դուրս բերել ավտոմեքենան:

Իջևան-Երևան «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել. կան տուժածներ