ՊԵԿ–ը սիրելի գործարարներ չունի. Հովհաննիսյանն առաջարկում է սպասել նոր բացահայտումների

ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ գործառույթներ են իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում են համապատասխան հիմք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ–ի համար արտոնյալ գործարարներ չկան։ Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե ՊԵԿ–ն ունի սիրելի օլիգարխներ, որոնց մոտ ստուգումներ չի իրականացնում։

ՊԵԿ-ում Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին 2 տարիներին ՊԵԿ–ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Կոմիտեն, նրա խոսքով, գործառույթներ է իրականաացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։

«Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ–ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,– վստահեցրեց Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ–ը պետք է շտապի. հագուստի մաքսազերծման նոր գները լուրջ հարված կհասցնեն բիզնեսին

Անդրադառնալով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործերին ու սպասվող նոր բացահայտումների մասին հարցին, Հովհաննիսյանը որևէ տեղեկություն չհայտնեց` հորդորելով սպասել նոր հայտարարությունների։

Ներկրողները դժգոհ են․ ՊԵԿ փոխնախագահին չի հաջողվել համոզել տնտեսվարողներին