Արցախը պատրաստ է անհամաչափ հակահարված տալ նախահարձակ Ադրբեջանին. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը ելույթով է հանդես եկել անվտանգության խորհրդի նիստի ժամանակ` խոսելով ադրբեջանական կողմի սպառնալիքների և Արցախի անելիքների մասին։
Sputnik

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր նոր կազմով տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։ Հարությունյանը լուրը հայտնել է` Facebook  սոցցանցի իր էջում խորհրդի նիստից մեկ հատված տեսանյութով ներկայացնելով։

Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի գործառույթը. Փաշինյան

Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի և դրա սպառնալիքների կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու։ Հակառակ դեպքում, Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալ նախահարձակ Ադրբեջանին` ռազմական գործողությունները նրա տարածք տեղափոխելով»,–իր ելույթում ասել է Հարությունյանը։ Նրա խոսքով` Արցախն իր պատասխանատվությունն ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցով։

Հարությունյանի դիտարկմամբ` ադրբեջանական իրական սպառնալիքները վառ արտահայտվում են բոլոր ուղղություններով` վտանգ դառնալով Արցախի բնակչության համար։ Հարությունյանն ասել է, որ ռազմական, քաղաքական, տնտեսական և տեղեկատվական ջանքերը պետք է ուղղված լինեն այդ վտանգների չեզոքացմանը։

Բանակցություններ չեն լինելու. ԱՀ նախագահը`արցախյան հարցի լուծման նոր սկզբունքների մասին

Հիշեցնենք, որ վերջերս` հունիսի 19-ին, տեղի էր ունեցել ՀՀ–ի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ էլ առաջին անգամ ներկայացվել էր փոփոխության ենթարկված Արցախի Անվտանգության խորհրդի կազմը։