Դանակահարություն Գյումրիում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը մահացած է եղել

Գյումրու ԲԿ տնօրենը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին վիրահատում են իրենց մոտ տեղափոխված երիտասարդներից մեկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի -Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 19:00 սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված մոտ 35 տարեկան երկու տղամարդ:

Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են

Նրանցից մեկն, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած, մյուսին այս պահին վիրահատում են։

«Ներկա պահին հնարավոր չէ ասել տուժածի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ»,- մեզ հետ զրույցում նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ երիտասարդի գոտկային շրջանում ձախից առկա է կտրած-ծակած վերք:

Խմիչքի ազդեցության տակ է եղել. Արտաշատում 39-ամյա տղամարդու սպանությունը բացահայտված է