Երջանիկ հարս ու տարազով տատիկներ. «Հեքիաթի տան» հեքիաթային հարսանիքը. տեսանյութ

«Հեքիաթի տունը» միշտ աչքի է ընկնում ազգային տոներն ու ընտանեկան միջոցառումները հին հայկական ավանդական եղանակով նշելու առանձնահատկությամբ։
Sputnik

Լոռու մարզի «Հեքիաթի տանը» հին հայկական ավանդույթներով հարսանեկան արարողություն է անցկացվել։ Այս վայրը մշտապես աչքի է ընկնում հայկական տոներն  ավանդական եղանակով նշելու առանձնահատկությամբ։ Հարսանիքն էլ բացառություն չէ։ Հարսանեկան ծիսական արարողակարգից փոքրիկ տեսանյութ է հայտնվել համացանցում։

11 մլն ռուբլիանոց հարսանեկան զգեստ. Ազիզան պատրաստվում է հայ գործարարի հետ հարսանիքին

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հայկական տարազով տատիկներն ու աղջիկները երգում ու պարում։ Հարսիկը շատ համեստ սպիտակ զգեստ է հագել, որը բնորոշ է հայկական հին ժամանակներին։ Իսկ սեղանը զարդարում են ավանդական ճաշատեսակները։

Տեսանյութն ավելի քան 3000 դիտում ունի։ Այն հավանել ու տարածել են հարյուրավոր օգտատերեր։

Ծառուկյանները «թագավորական» հարսանիքի են պատրաստվում. «Հրապարակ»