Համընդհանուր լոքդաունից հետո. կառավարությունն ամփոփել է արտակարգ դրության 6 ամիսները

Այս 6 ամսվա ընթացքում պետությունը համավարակը կանխելու և դրա հետևանքները չեզոքացնելու համար մի շարք միջոցառումներ է իրականացրել։
Sputnik

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամփոփել է 6 ամիս` մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը տևած արտակարգ դրություն ժամանակ կատարված աշխատանքները։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է  Facebook-ի` կառավարության էջում։

Հայաստանում կարանտինային միջոցառումներ կլինեն` առանց արտակարգ դրության ռեժիմի

6 ամսում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը մոտ 280 որոշում է մակագրել։ Մարտի 25–ից երկիրն անցել է համընդհանուր լոքդաունի։ Մեղմացման փուլը սկսվել է մայիսի 4–ից։ Տնտեսական գործունեությունը բազմաթիվ ոլորտներում թույլատրվել են։

Մայիսի 14–ից փակ տարածքներում, իսկ հունիսի 3–ից` նաև հանրային բաց վայրերում դիմակ դնելը դարձել է պարտադիր։

Դիմակ դնելու և կանոնները պահպանելու կարգը ամբողջ հանրապետությունում վերահսկել է ՀՀ ոստիկանությունը։ Խախտման դեպքերով կազմվել է մոտ 110.000 արձանակգրություն։ Ավելի քան 80.000 ստուգում և 5300 կասեցում սրճարանից մինչև գործարան։

Այս 6 ամսվա ընթացքում պետությունը համավարակը կանխելու և դրա հետևանքները չեզոքացնելու համար մի շարք միջոցառումներ է իրականացրել։

Երևանում և մարզերում 14 բժշկական կենտրոն է վերապրոֆիլավորվել, 6–ում բացվել է հատուկ բաժանմունք։ Ձեռք է բերվել և բաշխվել 190 արհեստական օդափոխության սարք, ինչպես նաև 830 թթվածնի շարժական ապարատ։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կառավարության պատվերով սկսել է COVID-19 ախտորոշման թեստերի արտադրությունը։

Փողոցային գործողությունները կակտիվանա՞ն. Հովսեփյանը` արտակարգ դրության մեղմացումների մասին

Աշխարհի տարբեր երկրներից ՀՀ 8000 քաղաքացի պետության ջանքերով, հատուկ չվերթներով տեղափոխվել է Հայաստան։

Պարետատան կազմակերպած 4 հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ։

Տարբեր երկրներ Հայաստանին օգնության ձեռք են մեկնել` բժշկական պարագաներ ուղարկել և բուժանձնակազմ գործուղել։
Կառավարությունը քաղաքացիներին տնտեսական և սոցիալական աջակցության համար 24 ծրագիր է իրականացրել։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

Սոցիալական աջակցություն է ստացել ավելի քան մեկ միլիոն քաղաքացի, տնտեսական աջակցությունից օգտվել է մոտ 70.000 տնտեսվարող։
Շահառուներին հասանելի օժանդակության գումարն այս պահին կազմում է 164 միլիարդ դրամ։

Հիշեցնենք`ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Հայաստանում սահմանված արտակարգ դրությունը փոխարինելու կարանտինի ռեժիմով։

Կարանտինը Հայաստանում սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: