Երևանում իր տան պատշգամբում 40-ամյա տղամարդուն մահացած են գտել

Հարևաններն ահազանգել են, որ դուռը բաց է, սակայն բնակիչը չի արձագանքում կանչերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Ժամեր առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակարաններից մեկում մահացած տղամարդու են հայտնաբերել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 12։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի բնակարաններից մեկի դուռը բաց է, բնակիչը չի արձագանքում հարևանների կանչերին։ Հարևանները ենթադրել են, որ բնակիչը ներսում է։

«Ֆիզկուլտ» ինստիտուտում զինամթերք է հայտնաբերվել

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Փրկարարները տան փակ պատշգամբում հայտնաբերել են 40-ամյա Արթուր Ա․-ի դին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։