Ողբերգական ավտովթար Արագածոտնում. 22–ամյա վարորդը տեղում մահացել է

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը, որը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարը մեկ երիտասարդի կյանք է խլել։

Բեյրութի նավահանգստում բռնկված խոշոր հրդեհն ուժեղացել է. նոր մանրամասներ և լուսանկարներ

Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com–ը, ժամը 21:30-ի սահմաններում Բյուրական գյուղի բնակիչ, 22-ամյա Արայիկ Կարապետյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Բյուրական գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին տեղադրված սալաքարերին, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: