Կորոնավիրուսից Հայաստանում 1 կին է մահացել

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում վերջին մեկ օրում մահացած պացիենտի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահվան 1 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսից Հայաստանում ևս 3 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 57 տարեկան է

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն առողջացած, 906-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3250 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 210 առողջացած:

Մահվան ևս 3 դեպք. կորոնավիրուսը Հայաստանում արդեն 887 մարդու կյանք է խլել