Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. «Բելառուսը» կողաշրջվել է, տրակտորիստը` տեղում մահացել

Փրկարարները վարորդի դին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել տրակտորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր` սեպտեմբերի 9–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Թաթուլ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, վարորդը` տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. բախվել են «Touareg»-ն ու տրակտորը. կա 1 զոհ, 4 տուժած

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «TMZ-50» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Շավարշ Կ., ծնված 1967 թ.) գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։ 

Փրկարարները վարորդի դին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել տրակտորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տավուշի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38–ամյա տրակտորիստը տեղում մահացել է