Խոշոր հրդեհ Հունաստանում․ հայտարարվել է արտակարգ դրություն․ տեսանյութ

Համացանցում տարածվել է հունական կղզում գտնվող փախստականների ճամբարում բռնկված հրդեհի տեսանյութը: Վառվել են վրանները, որտեղ ապրում էին փախստականները։
Sputnik

AssociatedPress-ը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին Լեսբոս կղզում (Հունաստան) տեղի ունեցած հրդեհից հետո հազարավոր միգրանտներ ստիպված են եղել լքել փախստականների ճամբարը, որտեղ կորոնավիրուսի պատճառով կարանտին էր հայտարարված։

Գազի արտահոսք և հրդեհ Ավան Առինջի շենքերից մեկի 7–րդ հարկում. կա տուժած

Կրակը տարածվել է ինչպես ճամբարի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Իրավիճակն էլ ավելի է բարդացրել ուժեղ քամին, որի հետևանքով այրվել են վրաններն ու ծառերը։

Ավելի քան 12 հազար մարդ դրսում է մնացել։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Նշվում է, որ «Մորիա» ճամբարում մոտ 12,5 հազար մարդ էր բնակվում։ Սեպտեմբերի երկուսին ճամբարի տարածքում լրացուցիչ սահմանափակումներ էին մտցրել, քանի որ Սոմալիից փախստականներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։

Փախստականների ճամբարում հայտարարվել է արտակարգ դրություն, որը կգործի չորս ամիս։

«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհի հետևանքով տուժածներից երկուսին վիրահատել են