Ողբերգական ավտովթար Արագածոտնում. ուղևորներից մեկը տեղում մահացել է

Մեքենան բախվել է արգելապատնեշին ու մի քանի պտույտ շրջվել։ Ստուգվում է վարորդի սթափության աստիճանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի Sputnik.Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկը`վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել։

Իջևան-Երևան «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել. կան տուժածներ

«Ժամը 20:40-ի սահմաններում Toyota Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 անձ էլ տեղափոխվել «Թալին» ԲԿ»,– գրում է կայքը։

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա զոհ և վիրավոր

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. տուժողներն ուղևորներն են, վարորդը չի տուժել, ստուգվում է վերջինիս սթափության աստիճանը: Ոստիկանները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Աբովյանում 2 եղբայր գնացել են դպրոցի բակ` հաշիվներ պարզելու. վեճի ընթացքում մարդ են սպանել