Մահվան ևս 7 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 69 տարեկան է

Հայաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik.Հայաստանում վերջին մեկ օրում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 275 է:

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը

ԱՀԿ-ն նոր հայտարարություն է արել. ի՞նչ է պետք անել աղետից խուսափելու համար

Նշենք, որ սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ–ում հասել է 44649–ի։

COVID-19-ի դեմ պայքարի` Շվեդիայի ռազմավարությունը թող օրինակ դառնա այլ երկրների համար. ԱՀԿ

Այս պահին փաստացի բուժում են ստանում 3656 մարդ, կատարվել է 215810 թեստավորում, առողջացել են վարակվածներից 38855–ը։ Գրանցվել է մահվան 895 դեպք։