Ucom–ը դատի է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` դատարանը վարույթ է ընդունել Ucom–ի հայցադիմումը և այն մակագրել Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Վարչական դատարան`ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի։

Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները

Ընկերությունը դատարանից պահանջում է վերացնել հանձնաժողովի`2020թ–ի հուլիսի 9-ի թիվ 282-Ա որոշումը, որով ՏՄՊՊՀ–ն թույլատրել էր «Թիմ» և Veon Armenia ընկերությունների համակենտրոնացումը։

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` դատարանը վարույթ է ընդունել Ucom–ի հայցադիմումը և այն մակագրել Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին։

Դատական նիստի օրն առայժմ անհայտ է։

Հիշեցնենք` հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր Veon Armenia ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում Veon Armenia ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Ucom–ում լուրջ խնդիրներ կան. Եսայան եղբայրները չեն պատրաստվում վաճառել իրենց բաժնետոմսերը

Հույիսի 9-ին կայացրած որոշմամբ` ՀՀ ՏՄՊՊՀ–ն արտոնել էր առաջարկվող գործարքը։

«Թիմ» ընկերության հիմնադիր– եփականատեր Եսայան եղբայրները մի քանի ամիս առաջ էին լքել Ucom–ը։

Ավելի ուշ Ucom ընկերությունը հայտարարեց, որ Veon Armenia–ի ձեռք բերման բանակցային գործընթացում Եսայաններն օգտագործել են Ucom–ում աշխատելու ընթացքում ձեռք բերած գաղտնի տեղեկությունները, ինչի իրավունքը չունեին։

Ucom–ի համոզմամբ` դա անբարեխիղճ մրցակցություն է հանդիսանում։

Եսայան եղբայրների «Թիմը» 500 գիգաբիթ/վայրկյանում թողունակությամբ ցանց է կառուցում