ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատական գործով նիստը կրկին հետաձգվեց նրա բացակայության պատճառով։ Պաշտպան Ամրամ Մակինյանը բժշկական փաստաթղթեր ներկայացրեց, որոնց համաձայն` Սարգսյանը սուր շնչառական վարակ ունի և բարձր ջերմությամբ պառկած է տանը։
Դատավոր Վահե Միսակյանը հետաձգեց դատական նիստը։ Այն կկայանա հոկտեմբերի 22-ին։
Նշենք, որ ապրիլի 23-ից մեկնարկած դատավարության առաջին չորս նիստերին Սերժ Սարգսյանն ու նրա պաշտպանը չէին մասնակցում` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորած։ Նախորդ նիստին՝ օգոստոսի 6-ին, նախկին նախագահը նույնպես չէր ներկայացել դատարան, դատավորը այդ բացակայությունը անհարգելի էր համարել։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև շուրջ մեկ միլիոն դոլարով շատ գին է առաջարկել, քան նրա մրցակից ընկերությունը։ Քրեական գործով հիմնավորվել է, որ այդ արարքը հանգեցրել է 489 160 310 դրամի պետական միջոցների վատնման։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Երկու տարի տևած լռություն․ ի՞նչ հայտ է ներկայացնում Հայաստանի երրորդ նախագահը
Նույն քրեական գործով անցնում են նաև «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության 2010-2016թթ–ի նախարար Սերգո Կարապետյանը, նրա տեղակալ Սամվել Գալստյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը` պետական բյուջեից վերոհիշյալ վատնումը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար։
«Սերժ Սարգսյանի դեմ քրգործն ուղղակի քաղաքական հետապնդում է». Մակինյան