Տղամարդն ընտանեկան խնդիրների պատճառով է Երևանում 6 կանգառ ջարդուփշուր արել. տեսանյութ

Ոստիկանության տվյալներով` Երևանի 36-ամյա բնակիչն ամիսներ առաջ է վերադարձել հայրենիք։
Sputnik

Ոստիկանները բերման են ենթարկել կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանությունը ցույց է տվել Երևանում 25-ամյա կնոջը խեղդամահ արած իրանցու դեմքը. տեսանյութ

Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում  կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։

Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի 1-ին, ոստիկանության ծառայողները նրան բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ կասկածվողը տվեց խոստովանական բացատրություն։

«Նախնական տվյալներով՝ Երևանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել էր երևանցիներին պատկանող գույքը վնասելով»,–նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունից շեշտում են, որ նման արարքները դատապարտելի են ոչ միայն օրենքի տեսանկյունից, և որ օպերատիվ ու հետևողականորեն արձագանքելու են նմանօրինակ ցանկացած ոտնձգության։ 

ՀՀ ոստիկանությունը հայտնում է` 4 օրում քանի հանցագործություն է բացահայտել